Արցախահայերի տեղահանությանն անդրադառնում է նաև Կ. Պոլսո “Ակօս” շաբաթաթերթը
18-12-2023 11:32:28 | Հայաստան | Հասարակություն
Ուշագրավ են նրա դիտարկումները և ուսանելի ղարաբաղյան կլանի ուղղորդած հայաստանյան “ընդիմության” համար.
44-օրյա պատերազմից հետո, երբ 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրվեց չարաբաստիկ եռակողմ հայտարարությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց “տասնամյակների պատմություն ունեցող հիմնահարցի վերջականապես լուծման” մասին: Իրականում նրա խնդիրը հիմնահարցի լուծումը չէր, այլ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսային և ԱՄՆ-ին փաստի առջև կանգնեցնելը, որ միանձնյա տնօրինի Հարավային Կովկասում ընթացող գործընթացները և Կրեմլի աշխարհաքաղաքական ծրագրերին համապատասխան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին չարանենգ սակարկություններ ծավալի:
Գալով մինչ այդ բզկտված և ռուսական զորանոցի վերածված Արցախի Հանրապետությանը, ապա այնտեղ նախ տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոնք, ինչպես պարզվեց միայն մեկ տարի անց, իսկույն հենց 2020 թվին վերոհիշյալ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնեցին Ադրբեջանին, նախապես դիրքերից իջեցնելով հայ զինծառայողներին: Արցախի գյուղերի հանձնումը շարունակվեց մինչև 2023 թ. սեպտեմբերը՝ երբ արցախցիները ստիպված լքեցին պատմական հայրենիքը: Այդ ընթացքում հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահի համազգեստ կրող ստահակները հայկական գյուղերի հետ, մարդասպանին սպասարկող վարձկանի հովերով, որպես ռազմագերի ադրբեջանցի հրոսակին են հանձնել նաև դիրքերից իջեցրած հայ զինվորներին:
Արցախցիների բռնի տեղահանումը սկսեց սեպտեմբերի 24-ին: Մինչ այդ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունները ընդունեցին կրակի դադարեցման Բաքվի առաջարկը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները ռուս խաղաղապահ ուժերի հովանավորությամբ հանդիպեցին Եվլախում, օրակարգում արցախահայերի ինտեգրումն էր Ադրբեջանին: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հապճեպ հրամանագիր ստորագրեց 2024 թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին: Դրա ստորագրման պահին փաստորեն ավարտվել էր տեղահանումը:
Հիշեցնենք, որ նախքան Եվլախի հանդիպումը Ղարաբաղ-Ադրբեջան հանդիպում էր նախաձեռնել ԱՄՆ պետքարդուղար Էնթոնի Բլինքենը: Դա նախատեսվում էր կազմակերպել 3-րդ երկրում, և Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան որոշվել էր որպես հանդիպման վայր: Սակայն երբ Մոսկվան վայնասուն բարձրացրեց ամերիկյան այս նախաձեռնության առթիվ, Արցախի իշխանությունները Մոսկվայի վայնասունին ձայնակցելու մղումով, հրաժարվեց Բուլղարիա մեկնելուց, նախապատվությունը փաստորեն տալով հայրենիքից հեռանալու, քան արցախահայության կարգավիճակի հարցը Ադրբեջանի հետ ԱՄՆ հովանավորությամբ քննարկելու տարբերակին: Այսպիսով նրանք կանգնեցին փաստի առջև, կանգնեցնելով միաժամանակ արցախահայերի հետ նաև Հայաստանի Հանրապետության և՝ ժողովրդին, և՝ իշխանություններին:
Թերևս կարելի էր շրջանցել այս հարցերը, եթե ընդդիմադիր շրջանակները հանիրավի չմեղադրեին Հայաստանին, հայկական սփյուռքին, թե “9 ամիս շրջափակման մեջ գտնվող, նոր պատերազմի և ոչնչացման վտանգի տակ ապրող Արցախը չի ստացել հայ ժողովրդի, հայկական աշխարհի և նրա ազդեցիկ շրջանակների բավարար աջակցությունը”, այս ամենը չհամարեին “մեր պատմական ամոթը”, ոչ էլ “հրեշավոր սուտ” հայտարարեին “աղետի մեղքը Արցախի նոր իշխանությունների և վերնախավի վրա” դնելը:
Ի դեպ՝ այդ նոր իշխանություններն ու վերնախավը տեղահանությունից շաբաթներ առաջ հայրենակիցներին էին վաճառել Ստեփանակերտի կենտրոնում գտնվող իրենց շքեղ բնակարանները, հիմնարկները, ձեռնարկությունները, թանգարժեք մեքենաները, չմեռանալով ավտոտնակները, առհասարակ անշարժ ամբողջ գույքը, որ անտեղի չկոռչի ազնիվ քրտինքով գողացած բարիքը, հավանաբար նախապես իմանալով մոտալուտ տեղահանության մասին, ինչպես Արցախի նախորդ նախագահ Արայիկը պայծառատեսությամբ 44-օրյա պատերազմից 4-5 ամիս առաջ Ջեբրաիլի ջրջանում հարյուրավոր հեկտարի հասնող իր հողատարածքները վաճառել էր սփյուրքահայի, մի մասն էլ իր հայրենակցներին, խաբելով բոլորին:
Իրականում “սուտը” Արցախին իբր հայ ժողովրդի, հայկական աշխարհի և նրա ազդեցիկ շրջանակների բավարար աջակցություն չցուցաբերելու մասին չարանենգ հայտարարություններն են: Հայաստանը, հայաստանյան իշխանությունները, հայկական սփյուռքը, հասարակ ժողովուրդը, ուսանողները, հասարակական կազմակերպությունները ինչպես միշտ, այնպես էլ 44-օրյա պատերազմի և տեղահանության ժամանակ օգնել և օգնում են Արցախին, էլ չենք խոսում հայաստանցի բազմաթիվ գործարարների մասին: Բայց որ ղարաբաղյան կլանի քնձռոտ թափթփուկները իրենց հայրենակիցներին, որոնց ի սկբանե ստրկացված վիճակում են պահել, երբեք ոչ մի գրոշ չեն օգնել, ինչպես ասենք Ռոբը, Սերժիկը, Սաշիկը, Արայիկը, Վիտալիկը, Բակոն կամ սրանց “գորշ կարդինալը”, անժխտելի փաստ է: Քանի որ ինքնությունն որացող, ազգադավ այս միլիարդատեր թափթփուկները Հայաստանի և հայ ժողովրդի հետ 20 տարի շարունակ կթան կով էին դարձրել նաև հայկական սփյուռքը, ուստի լափելու սովորույթն արմատակալել է նրանց մեջ: Նույնը վերաբերում է Արցախի հին ու նոր իշխանություններին, քնձռոտ վերախավը ներառյալ:
Վերոհիշյալ հարցերին նոյեմբերի 22-ին Ռուբեն Հովակիմյանի “Արտագաղթ” հոդվածով անդրադարձել է Կ. Պոլսո “Ակօս” շաբաթաթերթը: Հոդվածագիրը ուշագրավ դիտարկումներ է արել ինչպես Արցախի բռնի տեղահանության, այնպես էլ տեղահանվածների մասին, ուստի մասնակի կրճատումներով ուշադրության ենք ներկայացնում Ռ. Հովակիմյանի հոդվածը: Հեղինակը սկզբում հակիրճ շարադրում է Շահ Աբբասի օրոք Հայաստանից շուրջ 300 հազար հայերի բռնի տեղահանությունը, ինչի հետևանքով Արևելյան Հայաստանը հայերից դատարկվեց, որ նրանց տեղը զբաղեցնեն հազար տարում հազիվ մարդասպան դարձած Կովկասի թաթարների վաչքատուն հրոսակները, հետո ներկայացնում Մեծ Եղեռնի տարիներին Արևմտահայաստանում տեղի ունեցած բնաջնջումն ու տեղահանությունը, ապա անդրադառնում Արցախին:
Ահա թե ինչ է գրել հեղինակը. “ Արտագաղթը սկզբունքորեն լինելով բացասական երևույթ, միաժանակ անժխտելի իրողություն է նաև: Անհերքելի է, որ արդի սփյուռքը մեր ծնողների, իմա՝ առաջին սերնդի սփյուռքը չէ: Ժամանակի ընթացքում ենթարկվել է սերնդափոխանակության և դադարել հայախոս լինելուց, պարզապես հարգելի են բացառությունները: Ավելի բազմադեմ է հայ սփյուռքը և ժամանակն է, որ սփյուռքահայերը միասնաբար կարողանան վերանայել իրենց հարաբերության որակն ու բովանդակությունը, իրար լրացնելու մղումով և ոչ թե հակադրվելու ի շահս որևէ խմբակցության: Դա է պատվով վերապրելու և ծառացած մարտահրավերներին դիմակայելու միակ ճշմարիտ ուղին:
Գաղտնիք չէ, որ Եղեռնից փրկված առաջին սերունդը՝ ապաստանելով որևէ երկրում, ի մի գալով, նույնիսկ կիսաքաղց վիճակում քաջություն և իմաստություն է ունեցել եկեղեցի ու դպրոց կառուցելու, միություններ ստեղծելու, որոնց ստվերի ներքո աճել են կուսակցությունները, սատար կանգնելով հայրենիքին, ի հեճուկս ոմանց պահպանել ազգային ոգին և ինքնությունը, առանց ենթադրելու, որ գաղթոջախի կողմից փայփայված այդ կառույցները վաղ թե ուշ միմյանց կոկորդը պիտի կրծեն և անարգեն հայրենի պետականությունը:
Տարբեր է կացությունն այսօր:
Համաշխարհայնացունը իր ավերիչ ազդեցությունն ունեցավ համայն հայության, ինչպես նաև երկրում տիրող անառողջ քաղաքական բախումների վրա, որոնք ունեն վերանայման կարիք ազգի և պետության մակարդակով: Հայրենիք-սփյուռք հարաբերությունները նույնպես վերանայման կարիքի մեջ են, նոր սկզբունքներով գործելու և այդ առումով հատկապես հրեաներին ընդօրինակելու, որոնք ջանք չեն խնայում մայր հայենիքի հետ համագործակցելու, այն հզորացնելու համար, մի կողմ թողնելով քաղաքական, կրոնական, կրթական, կենցաղային տարաձայնությունները:
Նշված այս աշխատանքը պետք է գործի դրվի հայկական պետության և սփյուրքի համատեղ ջանքերով, հայ մնալու գաղափարախոսության հենքի վրա:
Այլ է, տարբեր և անմխիթար արտագաղթող որևէ հայ անձի կամ ընտանիքի դրությունը: Նրանք թափառական են և անօգնական, թեպետ իրենց կամքով և սխալ ընտրությամբ, թեև դասալիք, բայց նրանք կարող են դառնալ օգտակար, եթե կրած դժվարությունները չդարձնեն հայրենիքի նկատմամբ ատելության թունավոր մաղձ:
Հարյուրամյա քաղաքական անցյալ ունեցող խմբակները, որ իրենց տհաս, աճպարար, ստոր քայլերով, փորձում էին խանգարել մերձեցման բոլոր քայլերը պաշտոնական այցերի ընթացքում՝ ի՞նչ էր նրանց նպատակը: Հայ պետական այրերը, նրանց հետ նաև ԱՄՆ հայ դեսպանը արժանանում էին անպատշաճ վերաբերմունքի մեր “փրկիչ” ազգակիցների կողմից, զանց չառնելով ՀՀ վարչապետին փոխադրող մեքենայի վրա հարձակվելը: Ցավալի է մինչև իսկ ողբալի: Ի դեպ՝ ուշադրության արժանի է Արամ Ա-ի այցը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն և նրա դռփակ առանձնազրույցը դեսպան Մակունցի հետ: Հուսանք, որ կաթողիկոսն այնտեղ դեսպանին վարչապետի հրաժարականը պահանջող որևէ հայց չի ներկայացրել:
Արևմտյան Եվրոպայի մանավանդ ծովափնյա քաղաքաներում կա թուրքերին պատկանող առնվազն մի քանի խորտկարան ամենաբանուկ թաղամասերում, հատկապես հայաբնակ: Որքան ինձ հայտնի է, թուրքական պետական մարմինները վարկի ձևով սատարում են նրանց, համարելով “հինգերորդ շարասյուն”: Սա աշխատանքի մի ձև է դրսում, որ կարելի է ընդօրինակել, քան թողնել մեր հայրենակիցներին թափառականի, երբեմն էլ հակահայի կարգավիճակում:
Հարցին հմտորեն մոտենալու պարագային արտագաղթի բացասական հետևանքները կարելի վերածել դրականի, միայն թե նախաձեռնողներ լինեն: Ի վերջո արտագաղթը զազրելի է, ինչպես իրենք արտագաղթողները, քանզի ամեն անհատ հեռանալով հայրենի օջախից, կամա թե ակամա լքում է երկրի հանդեպ ունեցած քաղաքացիական պարտականությունները, անգիտակցաբար դատարկում հայրենիքը: Որքան ճիշտ և արդարացի կլիներ, եթե երկրի ներսում ստեղծվեին այս չարիքի վերացման անհրաժեշտ պայմանները: