Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ծրագրի շրջանակներում դայակ կարող են համարվել նաև օրինակ՝ երեխայի տատիկը կամ որևէ հարազատ։
«Առնվազն այս դեպքում մենք կարող ենք բացառություն անել։ Ի վերջո՝ մեր շահառուն ծնված երեխան է։ Ինչքան լավ պահեն այդ երեխային, այդքան մեզ համար ավելի լավ։ Մենք ուզում ենք երեխայի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծել և եթե հանգամանք այնպիսին է, որ պետք է երեխայի հարազատներից մեկն այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ այդտեղ։ Այս ծրագրով ուզում ենք ինչ-որ գործազուրկ դայակների աշխատանքի տեղավորե՞լ, դա՞ է մեչ խնդիրը։ Մեր խնդիրն այն է, որ երեխան հնարավորինս լավ ծառաություն ստանա»,-ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ այս դեպքում պետք է բացառություն անել։