21-12-2023 13:51:38 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ) որպես սոցիալական պատասխանատվության հանձնառության մաս, ֆոնդի ծրագրերից մեկի՝ «Այգ-1» արևային կայանի ազդակիր համայնքներում բնակվող արցախցի երեխաների համար այց էր կազմակերպել Երևան։ Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության հետ համատեղ իրականացվող «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի շրջակա համայնքներում, մասնավորապես՝ Թալին խոշորացված համայնքում բնակություն հաստատած 11-17 տարեկան 50 արցախցի երեխաներ դեկտեմբերի 20-ին այցելեցին մայրաքաղաք։ Նրանց համար շրջայց կազմակերպվեց Երևանում։ Այնուհետև երեխաները հյուրընկալվեցին ԱՆԻՖ- ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի և «Դոմ Արենա» ընկերության համատեղ՝ «Հարդ Ռոք կաֆե» ռեստորանում, համտեսեցին սրճարանի բրենդային կերակուրները, մասնակցեցին իրենց համար կազմակերպված ամանորյա ծրագրին:
Հագեցած օրվա ավարտին, ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ֆոնդի մեկ այլ համատեղ նախագծի` «Բերրիմաունթ» ընկերությունից, երեխաները ստացան նվերների տոպրակներ` ընկերության ջերմոցներում արտադրվող ելակներ և այլ քաղցրավենիք։ ԱՆԻՖ-ի մեկ այլ նախագծի՝ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության կողմից` նվեր ստացան գրենական պիտույքներ:
Շնորհակալություն մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ երեխաների համար այս տոնական միջոցառմանը միանալու համար։