Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական նոր համագործակցության շուրջ բանակցությունները


Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական նոր համագործակցության շուրջ բանակցությունները

  • 22-12-2023 14:22:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր բանակցություններ են սկսվել:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսվե՞լ են Հայաստանի և Ռուսաստանի միջև:
 
«Չեմ բացառում»,-ասաց Սիմոնյանը:
 
ԱԺ նախագահը չհամաձայնեց այն տեսակետին, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան՝ ընդգծելով, որ հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են:
 
 «Կա հակակրանք այն քաղաքականության, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»,-ասաց նա:
 
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ավելի վաղ հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր են քննարկում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play