Մոսկվան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման լավ հեռանկարներ է տեսնում


Մոսկվան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման լավ հեռանկարներ է տեսնում

  • 27-12-2023 15:23:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լավատեսությամբ է խոսել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
 
«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Նախադրյալներ կան նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու համար», - հայտարարել է Մարիա Զախարովան:
 
Նա այսօր կրկին ասել է, թե իրական բարեկամը Հայաստանի և հայ ժողովուրդի համար Ռուսաստանն է, ոչ թե Արևմուտքը:
 
«Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել խաղաղությանն ու կայունությանը և Հայաստանի բարգավաճմանը: Սա իսկապես կարևոր է մեզ համար մի շարք պատճառներով: Մեր ընդհանուր պատմությունն ու ժողովուրդների և մշակույթների փոխադարձ ներթափանցումը, տարածաշրջանային կայունությունը, ընդհանուր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ավելի հեշտ է լուծել միասին», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
 
Սանկտ Պետերբուրգում երեկ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ սեպտեմբերյան աղետալի իրադարձություններից հետո առաջ հանդիպումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը