Ֆրանսիան չի գնում ադրբեջանական գազ և օգնում է Հայաստանին պաշտպանվել․ ֆրանսիացի պատգամավոր


Ֆրանսիան չի գնում ադրբեջանական գազ և օգնում է Հայաստանին պաշտպանվել․ ֆրանսիացի պատգամավոր

  • 29-12-2023 12:13:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Բաքվի կողմից ֆրանսիացի դիվանագետներին «անցանկալի անձ» հռչակելուն։
 
«Ակնհայտ է, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, որի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել են, չի գոհացնում Ալիևին։ Բռնապետները, բացի գազ վաճառելուց, երբեք չեն սիրել ժողովրդավարություն։ Ֆրանսիան չի գնում ադրբեջանական գազ և օգնում է Հայաստանին պաշտպանվել։ Եվ դա մեր հպարտությունն է»,- գրել է նա։
 
Բաքուն դեկտեմբերի 26-ին Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» հռչակեց, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվեց ԱԳՆ։ Բաքուն դիվանագետների անունները, ինչպես նաև որոշման պատճառների մասին չէր հաղորդել, 48 ժամ էր տվել նրանց՝ երկիրը լքելու համար։
 
Ադրբեջանի իշխանությունները տևական ժամանակ է կոշտ մեղադրանքներ են հնչեցնում Ֆրանսիայի իշխանությունների հասցեին, այդ թվում՝ Հայաստանի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով։
 
Ի պատասպան Բաքվի՝ Փարիզը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության երկու աշխատակցի «անցանկալի անձ» էր հռչակել։
 
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play