«Սյունիք» օդանավակայանում 2024 թվականին նոր սարքավորումներ կգործարկվեն. նախարար


«Սյունիք» օդանավակայանում 2024 թվականին նոր սարքավորումներ կգործարկվեն. նախարար

  • 29-12-2023 12:56:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Օդանավակայանի համար նոր սարքավորումները ձեռք են բերվել շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ համատեղ։
 
Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Սյունք» օդանավակայանը շարունակում է բնականոն կերպով պարբերական չվերթեր իրականացնել, իսկ 2024 թվականից նոր սարքավորումներ կգործարկվեն։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
 
«Միայն մի քանի դեպք է եղել, որ եղանակային պայմանների պատճառով չվերթեր չեն իրականացվել»,– նշեց Սանոսյանը։
 
ՏԿԵ նախարարի խոսքով` շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ որոշ նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր են ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կնվազի։
 
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին Երևան–Կապան չվերթով Սյունիք մեկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ օգոստոսի 19-ին` Կապան քաղաքի օրվա առիթով, չեխական «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավը ուղևորափոխադրում իրականացրեց Երևան-Կապան-Երևան երթուղով:
 
Կանոնավոր թռիչքներն իրականացվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը 20.000 դրամ է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը