Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը


Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

  • 03-01-2024 11:56:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 3-ին, ժամը 03:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի 12-րդ հարկի տանիքից։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
 
Պարզվել է, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ 12-րդ հարկի շքամուտքի պատշկամբից։
 
Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Ն․ Վ․-ի (ծնված 1977 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
 
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն