Չի կարող լինել որևէ միջանցքի հարց, բացառվում է նման բան. Գրիգորյանը՝ խաղաղության պայմանագրի մասին


Չի կարող լինել որևէ միջանցքի հարց, բացառվում է նման բան. Գրիգորյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

  • 09-01-2024 12:35:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկներին»:
 
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
 
«Պատասխաններն ուղարկել ենք ու այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանին: Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները ևս հանդիպեն, հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասաց Գրիգորյանը և հարցին, թե բանակցային գործընթացի դինամիկան ինչպիսին է պատսխանեց՝ կա և՛ դրական կողմեր, և՛ բացասական:
 
«Որոշ հարցեր կան, որոնք առաջընթաց չեն գրանցել: Այն բոլոր հարցերը որոնց շուրջ լուծում չենք գտել, ակնկալում ենք, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հնարավորինս շուտ դրանք վերջանկանացնել և կնքել այդ խաղաղության պայմանագիրը:
 
Դինամիկան դրական ենք գնահատում, բայց նաև կան հարցեր, որտեղ որոշակի առաջընթացներ էինք գրանցել, բայց խաղաղության պայմանագրում մենք այդ առաջընթացը չենք տեսել: Այսինքն հարցեր կան, որոնց շուրջ բանավոր բանակցության ժամանակ դրական դինամիկա ենք տեսել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել: Իհարկե նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել, բայց դրանք չեմ մանրամասնի բանկցային սկզբունքների էթիկայից ելնելով»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
 
Վերջինս նաև նկատել է՝ խաղաղության պայմանագիրն նրա մասին է, որ կարողանան համակեցություն ստեղծել տարածաշրջանում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. «Եվ ո՛չ ՀՀ-ն, ո՛չ Ադրբեջանը տարածքային որևէ նկրտումներ չունենան միմյանց նկատմամաբ և սա կարևոր սկզբունք է որպեսզի խաղաղության պայամնագիր ստորագրվի, և ՀՀ-ն շարժվում էայս ուղղությամբ»:
 
Արմեն Գրիգորյանը նաև վերահաստատել է՝ չի կարող լինել որևէ միջանցքի հարց, բացառվում է նման բան. «Ադրբեջանցիները մեզ բանավոր խոսքում վստահեցնում են, որ ընդունում են ՀՀ-ի 4 սկզբունքները, այսինքն սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն: Մենք բանակցությունների ընթացքում կարձանագրենք այս 4 սկզբունքները, ինչի արձանագրումը նշանակում է բացառում որևէ միջանցքային տրամաբանության»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play