Տեղի են ունեցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ


Տեղի են ունեցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ

  • 10-01-2024 13:01:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Տեղի են ունեցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ:
 
Այս մասին այսօր Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 
 
Նրա խոսքով՝ ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, հունվարի 4-ին փոխանցվել է հայկական կողմի առաջարկները։
 
«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և՛ որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, և՛ որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ: Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, վստահ եմ, որ շատ կառուցողական են»,- ասաց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը