Տեխնիկական խնդրի պատճառով վճարում չկատարելու դեպքում վարորդները չեն տուգանվի. Հայկ Կոստանյան


Տեխնիկական խնդրի պատճառով վճարում չկատարելու դեպքում վարորդները չեն տուգանվի. Հայկ Կոստանյան

  • 10-01-2024 14:46:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մեքենան կայանելը քաղաքի կենտրոնում ոչ միայն թանկացել է, պարզվում է վճարելն էլ դժվարացել է։ Վարորդները դժգոհում են , որ չեն կարողանում վճարումներ անել տերմինալներով։ Պատճառը ծրագրային խնդիրներն են։ SMS-ների միջոցով վճարումներ կատարելու հնարավորությունը գործում է, բայց երբեմն խափանումներ են լինում։
 
Քաղաքապետարանը գիտի խնդրի մասին, վստահեցնում է, որ առաջիկա օրերին տեխնիկական հարցերը կկարգավորվեն։
 
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակը վստահեցրել է, որ մոնիտորինգ են իրականացնում և այն վարորդները, որոնք փորձել են վճարել, բայց տեխնիկական պատճառերով դա նրանց չի հաջողվել` չեն տուգանվի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը