ԱՄՆ-ը ՌԴ-ին չի տեղեկացրել ռուսական ակտիվների առգրավման որոշմանը աջակցելու մասին. Պեսկով


ԱՄՆ-ը ՌԴ-ին չի տեղեկացրել ռուսական ակտիվների առգրավման որոշմանը աջակցելու մասին. Պեսկով

  • 11-01-2024 16:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Սպիտակ տունը պաշտպանում է օրինագիծը, որն ուղղված է ՌԴ սառեցված ակտիվների բռնագրավմանը:
 
ԱՄՆ-ն Մոսկվային չի տեղեկացրել Սպիտակ տան վարչակազմի կողմից ռուսական ակտիվների առգրավման մասին որոշման աջակցության մասին, Վաշինգտոնի հետ կապի ուղիներ գրեթե չկան։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հասցեին ազգային անվտանգության խորհրդի գրությունը, հայտնել էր, որ Սպիտակ տունը պաշտպանում է օրինագիծը, որն ուղղված է ՌԴ սառեցված ակտիվների բռնագրավմանը: Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ Սպիտակ տունը ցանկանում է համակարգել գործողությունները G7-ի այլ երկրների հետ, որ, մասնավորապես, նվազեցնի օտարերկրյա ներդրողների կողմից ԱՄՆ-ի նկատմամբ վստահության խաթարման ռիսկը:
 
«Բնականաբար, մենք կապի ուղիներ գրեթե չունենք։ Ոչ ոք ոչ ոքի չի տեղեկացրել», - ասել է Պեսկովը։
 
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են մոտ 300 միլիարդ եվրոյի ռուսական արժութային պահուստների գրեթե կեսը: Մոտ 200 միլիարդ եվրո գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ի՝ աշխարհի խոշորագույն հաշվարկային-քլիրինգային համակարգերից մեկի հաշիվներում: Հոկտեմբերի վերջին Euroclear միջազգային դեպոզիտարիան հայտնել էր, որ 2023 թվականի ինն ամիսների ընթացքում պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ակտիվների ներդրումից շուրջ 3 միլիարդ եվրո է վաստակել որպես տոկոս։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play