ԱՄՆ-ը Աֆղանստան կուղարկի 10 հազար զինծառայող<br />


ԱՄՆ-ը Աֆղանստան կուղարկի 10 հազար զինծառայող

  • 11-12-2008 20:18:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միացյալ Նահանգները մտադիր է Աֆղանստանի Գիլմենդի նահանգ ուղարկել 10 հազար զինծառայող: Այս մասին հաղորդում է «Դեյլի թելեգրաֆ» թերթը` վկայակոչելով Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար Դեյվիդ Մակքիրնանի հայտարարությունը: Ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշում կընդունի 10 հազար ամերիկյան զինվոր ուղարկելու մասին իբրեւ աջակցություն Աֆղանստանի հարավ-արեւմտյան մասում գտնվող բրիտանական ութ հազարանոց զորախմբավորմանը, նշում է պարբերականը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play