Շուրջ 30 բարեկարգ բակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում


Շուրջ 30 բարեկարգ բակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

  • 19-01-2024 11:36:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին հիմնանորոգվել է:
 
Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած այգում բնակիչների լիարժեք հանգստի համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ. տեղադրվել են մարզական սարքեր ու մանկական խաղեր, նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավարներ, արդիականացվել են արտաքին լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը:
 
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև բակային տարածքներում: 2023թ. ընդհանուր առմամբ բարեկարգվել է շուրջ 30 բակ:
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն