«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հստակ նկարագրում է տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակումը. Գրիգորյան


«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հստակ նկարագրում է տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակումը. Գրիգորյան

  • 19-01-2024 13:12:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում են տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները:
 
Զրուցակիցները քննարկել են նաև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play