ԱՄՆ-ը ոչնչացրել է հութիների երեք հակատանկային հրթիռներ


ԱՄՆ-ը ոչնչացրել է հութիների երեք հակատանկային հրթիռներ

  • 20-01-2024 12:38:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են Եմենի հութիների երեք հակատանկային հրթիռներ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջից:
 
«Հունվարի 19-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել հութիների երեք հականավային հրթիռներին, որոնք ուղղված էին Հարավային Կարմիր ծովի ուղղությամբ և պատրաստ էին արձակման: Ամերիկյան ուժերը հայտնաբերել են հրթիռները Եմենի հութիների կողմից վերահսկվող շրջաններում և որոշել, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում գտնվող առևտրային նավերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար: Այնուհետև ամերիկյան ուժերը խոցել և ոչնչացրել են հրթիռները՝ ինքնապաշտպանության նպատակով: Այս գործողությունը միջազգային ջրերն ապահով և անվտանգ կդարձնի ԱՄՆ նավատորմի նավերի և առևտրային նավերի համար», - նշված է հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը