Բորելը հայտարարել է, որ Իսրայելը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀԱՄԱՍ-ին


Բորելը հայտարարել է, որ Իսրայելը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀԱՄԱՍ-ին

  • 20-01-2024 13:27:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իսրայելը ֆինանսապես աջակցել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը՝ Պաղեստինի ազգային վարչակազմին դիմակայելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ փոխանցում է Reuters-ը:
 
«ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ փորձելով թուլացնել Պաղեստինյան վարչակազմը, որը գլխավորում է Պաղեստինի ազատագրման շարժումը»,- ասել է Բորելը:
 
Գործակալության տվյալով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է նման մեղադրանքները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play