Թուրքիայի խորհրդարանը հնարավոր է այսօր վավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը


Թուրքիայի խորհրդարանը հնարավոր է այսօր վավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

  • 23-01-2024 15:45:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման հարցը ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում։
 
TRT Haber հեռուստաալիքի հաղորդման համաձայն, ակնկալվում է, որ հարցի քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա նույն օրը։
 
600 տեղանոց խորհրդարանում այդ արձանագրությունը վավերացնելու համար բավարար է պարզ մեծամասնության կողմ քվեարկությունը։
 
Անցած դեկտեմբերի 26-ին Արտաքին հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացմանը։
 
ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Շվեդիայի անդամակցության հայտը միայն Թուրքիան ու Հունգարիան չեն վավերացրել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play