Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ. դատարանը վարույթ է ընդունել 97-րդ հայցադիմումը


Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ. դատարանը վարույթ է ընդունել 97-րդ հայցադիմումը

  • 26-01-2024 13:28:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 23-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը: 
 
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի նախկին ղեկավարներից մեկից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 
 
  • 17 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 15 մլն 533 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • Շուրջ 19 մլն դրամ՝ որպես ապօրինի գույքի օտարումի ստացված եկամտի մնացորդ:

 

ՀՀ Գլխավոր դատախազություն

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play