«Վճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում»․ Քեմրան Ալիևը՝ Բաքվում ձերբակալված ԼՂ նախկին ղեկավարների մասին


«Վճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում»․ Քեմրան Ալիևը՝ Բաքվում ձերբակալված ԼՂ նախկին ղեկավարների մասին

  • 26-01-2024 14:12:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Անջատականները, որոնք երկար տարիներ Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ են կատարել, ձերբակալվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը՝ Գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։
 
«Անջատականների նկատմամբ դատավճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում», - ասել է Քեմրան Ալիևը։
 
Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։
 
Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
 
Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։ Երեկ Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգեց նրանց կալանքը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play