Քարտեզների թեման շահարկելով Ադրբեջանը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը. ՀՀ ԱԳՆ


Քարտեզների թեման շահարկելով Ադրբեջանը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը. ՀՀ ԱԳՆ

  • 27-01-2024 12:26:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած բոլոր ականապատ տեղանքների քարտեզները, որոնք ստացել է Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։
 
Ավելի ուշ, մարդասիրական նպատակներից ելնելով, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելով, նոր քարտեզներ էր պատրաստել դրանք Ադրբեջանին հանձնելու համար:
 
Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոկում:
 
«Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց, և սա զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը, շարունակում է շահարկել թեման»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
 
Երեկ՝ հունվարի 25-ին, ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ: Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:
 
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին, 2023 թվականի դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ հայկական կողմն Ադրբեջանին ականապատ դաշտերի նոր քարտեզներ կարող է փոխանցել՝ հիշեցնելով, որ նման քարտեզներ արդեն 2 անգամ փոխանցվել են, անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանական կողմից բողոքներ են հնչել դրանց ճշգրիտ չլինելու վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը