ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը
30-01-2024 16:13:24 | | Մեկնաբանություն
«Ինչպե՞ս եք մեկնաբանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը, առ այն, որ Գազայի հատվածի սահմանները չպետք է փոփոխվեն».«Նոյյան Տապան»ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Իսրայել -Համաս հակամարտության ուղղությամբ ՄԱԿ-ի մի քանի դիրքորոշումի անդրադառնալն օգտակար է ,կարծում եմ։
Հրադադարի անմիջական հաստատումի կոչը ՄԱԿ-ի կողմից բուռն քննադատությունների տեղի տվեց Թել -Ավիվի կողմից։
Այդ քննադատությունները հանգեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի հրաժարականի պահանջին, երբ նա դատապարտելով հանդերձ Համասի գործողությունները չարդարացրեց Իսրայելի կողմից բնակչության հրթիռակոծումը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականի պահանջը անարձագանք մնաց։ Ուշագրավ էր նաև ՄԱԿ-ի բանաձևերին պետությունների ներկայացուցչիների քվէարկության պատկերը։
Իսրայելը աշխատում է նախկինի նման խաղի կանոններ թելադրել ՄԱԿ-ում։ Նույն արդյունքները չեն գրանցում և այդ առումով իրավիճակ է փոխվել։ Ձեր նշած հայտարարությունը պետք է ընկալել քաղաքական այս պարունակում։ Վարչատարածքային կամ սահմանային փոփոխություններ չեն լինելու։
Սա ածանցյալ նախադրյալ է «երկու պետություն» միջազգայնացվող օրակարգին, ինչը դարձյալ իսրայելյան կանոնների լրջագույն խախտում է։
Կարելի է արձանագրել, որ միջազգային քաղաքականություն է փոխվել Թել -Ավիվի նկատմամբ։