Հայաստանն այսօր պաշտոնապես միանում է Միջազգային քրեական դատարանին


Հայաստանն այսօր պաշտոնապես միանում է Միջազգային քրեական դատարանին

  • 01-02-2024 15:56:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ազատություն․ Հայաստանը պաշտոնապես այսօր միանում է Միջազգային քրեական դատարանին․ Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հռոմի կանոնադրությունը։
 
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը, իսկ նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին:
 
Ազգային ժողովի քվեարկությունից մոտ երկու ժամ անց Կրեմլը հայտարարեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։
 
Երևանն իր հերթին հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։ Երևանը խոսում է նաև արցախահայերի տեղահանության համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play