ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում»․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ի կողմից Եմենում հութիների օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին


ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում»․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ի կողմից Եմենում հութիների օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

  • 05-02-2024 12:14:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը  հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Եմենի տարածքում հարվածներ հասցնելով հութիների օբյեկտներին, «կրակի հետ է խաղում»։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարծիք է հայտնել, որ  դա ցանկացած պահի  կարող է հանգեցնել տարածաշրջանում «հրդեհի»:
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
 
«Միացյալ Նահանգները կրակի հետ է խաղում։ Երբ դու խաղում ես կրակի հետ, այդ կրակը ցանկացած պահի կարող է վերածվել հրդեհի։ Դա վերահսկելն անհնար կլինի»,- նշել է նա:
 
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում հութիները պարբերաբար հարվածներ են հասցնում Կարմիր ծովով և Ադենի ծոցով նավարկող առևտրային նավերին՝ հայտարարելով, որ դրանք կշարունակվեն, քանի դեռ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին, սակայն նրանց հարձակումները չեն դադարել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը