ՔՊ–ն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար երաշխավորություն կներկայացնի. Արշակյան


ՔՊ–ն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար երաշխավորություն կներկայացնի. Արշակյան

  • 06-02-2024 12:50:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև շեշտեց, որ երաշխավորությունը վերաբերելու է նաև մյուս կալանավորվածներին՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին ու Լիլի Մկրյանին, որը 2 մանկահասակ երեխա ունի։
 
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երաշխավորություն կներկայացնի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
 
«Մանկահասակ երեխաներ ունեցող կանանց (ԱԺ նախագահի եղբոր կինն ու «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը- խմբ.) և Աշոտ Հովհաննիսյանի («Սիներջի»–ի տնօրեն) մասով երաշխավորություն ներկայացնելու որոշում կա։ Խմբակցության որոշում է»,– նշեց Արշակյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը