Սա բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ. Կոնջորյանը՝ Սամանադրությունը փոխելու մասին


Սա բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ. Կոնջորյանը՝ Սամանադրությունը փոխելու մասին

  • 06-02-2024 13:41:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հայելային եղանակով ի՞նչը պետք է փոխվի Ադրբեջանի սահմանադրությունում պատասխանեց, որ այնտեղ օրենսդրությունում կան տարբեր դրույթներ, որի մասին խոսել են ԱԳ նախարարը, նաև ԱԺ նախագահը:
 
Կոնջորյանը սակայն խնդրեց քննարկման դիրսկուսի տրամաբանությունը չտանել այդ ուղղությամբ, թե սա Ադրբեջանի պահանջն է:
 
«Բացարձակապես Ադրբեջանի պահանջը չի, սա ՀՀ ներքին օրակարգն է, սա Հայաստանի պետության մասին է, ՀՀ քաղաքացու մասին է, ժողովրդի մասին է, և այս քննարկումն ինքնին շատ կարևոր է: Կարծում եմ, որ մենք բոլորս էապես կշահենք, եթե կարողանանք այս քննարկման ընթացքում այդ քարոզչական պրոպագանդիստական աղմուկը մի կողմ տանել, և բովանդակային քննարկել, որովհետև սա մեր մասին է»,- ասաց Կոնջորյանը:
 
Ըստ նրա՝ և՛ սահմանադրության, և՛ անկախության հռչակագրի, և՛ 4-րդ հանարպետության վերաբերյալ քննարկումները, որոնք ակտիվ այս օրերին ընթանում են դրանք մեր մասին են. «Մեր ինքնահայեցման մասին են, թե ինչպե՞ս ենք այսօրվա փլուզվող աշխարհակարգի պայմաններում մենք պատրաստվում այն մարտահրավերներին որոնք մեր առջև կան: Այս հարցի ելակետային հիմքը որևէ կապ չունի, որևէ այլ պետության հետ սա մեր մասին է»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը