Կկազմվի Վանաձոր եվ Գյումրի քաղաքների շարժունակության ինդեքսը


Կկազմվի Վանաձոր եվ Գյումրի քաղաքների շարժունակության ինդեքսը

  • 07-02-2024 11:24:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիա» ՀԿ-ն «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ  կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում՝ որպես «Կանաչ նախաձեռնությունների» ենթադրամաշնորհային
ծրագրերի մաս կիրականացնի «Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» նախագիծը, որը թույլ կտա գնահատել Հայաստանի՝ բնակչությամբ երկրորդ և երրորդ քաղաքաներում մարդկանց ու բեռների տեղաշարժի
առանձնահատկությունները։
 
Տնտեսության արդիականացման գլխավոր գրավականներից մեկն էլ տրանսպորտային համակարգերի արդյունավետ կազմակերպումն է, որը ներառում է ինչպես բնակչության առօրյա տեղաշարժը, այնպես էլ այլ լոգիստիկ լուծումները։ Ներկայիս պայմաններում կայուն շարժունակության հիմնական բնութագրիչներն են արդյունավետությունը, հասանելիությունը և էկոլոգիականությունը։ Հենց այս երեք բաղադրիչներն էլ կուսումնասիրվեն Գյումրի և Վանաձոր քաղաքների կտրվածքով։ 
 
«Մենք նախատեսում ենք բազմակողմանի ուսումնասիրել Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքների շարժունակության ձևաչափերը, կգնահատենք, թե ինչ եղանակով են մարդիկ հասնում աշխատանքի, ինչպես են երեխաներին հասցնում մանկապարտեզ և դպրոց, արդյոք առկա տրանսպորտային լուծումները բավարար են բնակչության կարիքները հոգալու համար և արդյոք՝ դրանք համապատասխանում են 21-րդ դարում քաղաքային միջավայրներին ներկայացվող պահանջներին», - շեշտում է Արտյոմ Պետրոսյանը, «Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիայի» նախագահը։ «Առանձնակի տեղ ենք հատկացնելու տրանսպորտի էլեկտրականացման ներկայիս մակարդակին և հեռանկարներին, ինչն առավել կարևոր
է վերջին տարիներին աշխարհով մեկ  և Հայաստանում ևս նկատվող ավտոմեքենաների էլեկտրականացման տենդենցի լույսի ներքո։»
 
Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերից և իրականացվում է Գյումրիի և Վանաձորի համայնքապետարանների հետ սերտ համագործակցությմաբ։ Սա նաև պայմանավորվում է այն հանգամանքով, որ հենց համապատասխան պետական
կառույցներն են հանդիսանում ծրագրի շահառուներից մեկը՝ ստանալով հնարավորություն հետագայում կայացնել փաստահեն որոշումներ։
 
«Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» ծրագրի ավարատին բացի նշված ինդեքսից և դրա հիման վրա պատրաստված թվային քարտեզից, լայն հասարակությանը հասանելի կդառնա նաև mobility.am կրթական հարթակը,  որտեղ կտեղադրվեն ուսումնական նյութեր կայուն շարժունակության, էլեկտրական տրանսպորտի և ոլորտին առնչվող այլ թեմաների վերաբերյալ։ Դրանք կպատրաստվեն առաջատար մասնագետների մասնակցությամբ և կոչված կլինեն ընդլայնել հասարակական լայն շրջանակների տեղեկացվածության մակարդակը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play