Իշխող ուժը Ալիևին պատասխանատվության ենթարկելու նպատակ ունի՞. պարզաբանում է ՔՊ–ականը


Իշխող ուժը Ալիևին պատասխանատվության ենթարկելու նպատակ ունի՞. պարզաբանում է ՔՊ–ականը

  • 09-02-2024 14:17:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Արթուր Հովհաննիսյանը նշում է, որ իրավական հարց է, թե որ սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի։
 
ՀՀ իշխանությունն իր առջև քաղաքական նպատակ է դրել կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, բայց այդ նպատակն ուղղված չէ որևէ անձի կամ սուբյեկտի դեմ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե որպես իշխող ուժ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու քաղաքական նպատակ ունեն, թե ոչ։
 
«Որպես նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առջև դրել է հետևյալը` բոլոր կատարված հանցագործությունների համար պետք է քայլեր ձեռնարկել։ Թե դրա արդյունքում որ սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի, իրավական հարց է»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
 
Նա շեշտեց, որ նպատակը ձևակերպված չէ որևէ անձի կամ սուբյեկտի դեմ, նպատակը հանցագործությունները կատարողներին պատժելն է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը