ՌԴ-ն աշխատում է ՀՀ–ում և Ադրբեջանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ


ՌԴ-ն աշխատում է ՀՀ–ում և Ադրբեջանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ

  • 10-02-2024 12:07:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Միխայիլ Գալուզինը նշել է, որ երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան նպաստում է մերձեցմանը։
 
Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ադրբեջանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
 
«ԱՊՀ երկրներում դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ դրանք բարեկամ երկրներ են, որոնց հետ մեզ միավորում է դարավոր համատեղ պատմությունը, միմյանց ավանդույթների խորը ըմբռնումը, ընդհանուր մշակույթն ու ռուսաց լեզուն։ Մենք բացառիկ հագեցած օրակարգ ունենք, որն ուղղությունների ամենալայն շրջանակ է ընդգրկում։ Մերձեցմանը նպաստում են հազարավոր փոխշահավետ նախագծերը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ստանձնած պարտավորությունները, մշակութային երկխոսությունը, զարգացած առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջությունը»,-ասել է փոխնախարարը։
 
Գալուզինի խոսքով` այդպիսի մթնոլորտում աշխատելը, բնականաբար, ավելի հարմարավետ է, քան այնտեղ, որտեղ ռուսատյացություն և ՌԴ դիվանագետների նկատմամբ կասկածամտություն է տիրում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը