Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել


Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել

  • 10-02-2024 12:27:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
 
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
 
Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
 
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։
 
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել 12 մարտական հաշվարկ։ Այս պահին տուժածների մասին տեղեկություն չկա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը