Վարչապետի որոշմամբ հաստատվել է Արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը


Վարչապետի որոշմամբ հաստատվել է Արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը

  • 12-02-2024 10:42:46   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը հաստատելու մասին:
 
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
 
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։
 
Նշվում է, որ տարբերանշանի բաղադրիչներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները, գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը, տեսասևեռման գրաֆիկական պատկերը, աչքը, չափող թիրախի նշանացույցը, ութաթև արևները։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն