ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքը, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքը, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ

  • 13-02-2024 15:01:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
 
Զրույցի սկզբում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով:
 
Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտությունը:
 
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը դեսպանին է ներկայացրել փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքը, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:
 
Դեսպանն իր խորը մտահոգությունն է հայտնել դեպքի առնչությամբ եւ ընդգծել, որ Ֆինլանդիան միջազգային գործընկերների հետ կշարունակի հետեւել Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացին` փորձելով նպաստել խաղաղության հաստատմանը:
 
Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին` դեսպան Կիրստի Նարինենը բարձր է գնահատել Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացները:
 
Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play