Գերմանիայի պաշտպանության նախարար. «Եվրոպայի երկինքը կպաշտպանի նաև Թուրքիան»


Գերմանիայի պաշտպանության նախարար. «Եվրոպայի երկինքը կպաշտպանի նաև Թուրքիան»

  • 16-02-2024 12:53:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը, փոխանցում է Ermenihaber-ը։
 
Նշելով, որ երկու երկրների մասնակցությամբ նախաձեռնությանը մասնակցող երկրների թիվը հասել է 21-ի` Պիստորիուսը հայտնել է․ «Այսքան կարճ ժամանակում մենք շատ լավ թվի ենք հասել»։
 
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական​​ ներկայացուցչությունում կայացել էր «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնության» (ESSI) Թուրքիայի և Հունաստանի մասնակցությունը կարգավորող փաստաթղթի ստորագրման արարողությունը,որին ներկա է գտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը