Քոչարյանը ձգձգում է 44-օրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքների ամփոփումը. «Ժողովուրդ»


Քոչարյանը ձգձգում է 44-օրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքների ամփոփումը. «Ժողովուրդ»

  • 17-02-2024 12:03:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի վերջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին։
 
ՀՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ձգձգում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի (որը ինքն է ղեկավարում) աշխատանքների ամփոփումը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
 
«Հանձնաժողովի անդամները մտադիր են եղել մինչև մայիս ավարտել աշխատանքները, որպեսզի զեկույցը հրապարակվի։
 
Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ չեն հասցնի, շատ աշխատանք կա անելու: Թե ինչ կա Քոչարյանի մտքին, պարզ չէ.
հավանաբար, ինքն էլ հասկանում է, որ իր գլխավորած հանձնաժողովն իրականում որևէ աղմկահարույց բացահայտում չի անելու ու փորձում է ձգձգել զեկույցի հրապարակումը: Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաև ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Նրանց քաղաքական նպատակը Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցանքներից մաքրելն է»,– գրում է թերթը։
 
Հանձնաժողովի վերջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, արդեն մեկնարկել են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
 
Հիշեցնենք, որ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում հանձնաժողովի անդամ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5– 2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը