Որևէ ձևաչափով Հայաստանի Հանրապետության ներսում թույլ չենք տալու անվտանգային խնդիր հանդիսացող դրսևորումներ. Արշակյան


Որևէ ձևաչափով Հայաստանի Հանրապետության ներսում թույլ չենք տալու անվտանգային խնդիր հանդիսացող դրսևորումներ. Արշակյան

  • 21-02-2024 12:44:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի կարող ունենալ զինված թիկնազոր առանց համապատասխան մարմինների թույլտվության:
 
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի՝ թիկնազորով շրջապատված «Եռաբլուր» այցին և տեղի ունեցած միջադեպին:
 
Անդրադառնալով ինչպես դրան, այնպես էլ այսօր տեղի ունեցած հանրահավաքին՝ Արշակյանն ասաց՝ տեղի ունեցողը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:
 
«Ես չեմ ուզում ավելի կոպիտ լինել, ընդամենն ուզում եմ այդ անձանց կոչ անել՝ եթե ունեն ՀՀ քաղաքացիություն, իրենց դրսևորեն որպես ՀՀ քաղաքացիության և օրենսդրության սահմաններում, եթե չունեն, իրենց դրսևոեն համապատասխան իրավական շրջանակներում, և չզանցեն իրենց իրավուքններն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության համար:
 
Եթե չեն անում՝ պետք է գործել ՀՀ սահմանադրությամբ»,- ասաց Արշակյանը:
 
Ղազարյանի դիտարկմանը՝ թե նրանք ասում են, փորձում են թեժ պահել Արցախի թեման, Արշակյանը հարցով հակադարձեց.
 
«Ինչ է նշանակում թեժ պահել Արցախի թեման: Նման թեմա շոշափելը Հայաստանի համար անվտանգային խնդիր է ստեղծում: Սա է Հայաստանի տեսակետը: Մենք որևէ ձևաչափում Հայաստանի Հանրապետության ներսում թույլ չենք տալու նման դրսևորումներ: Սա է ուղերձը»:
 
Ինչպես հայտնել ենք, այսօր Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, շրջապատված անձնական «ախրանայով», այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը