Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը


Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

  • 21-02-2024 14:26:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը 13-րդն է Ուկրաինա Մոսկվայի լայնածավալ ռազմական ներխուժումից ի վեր։
 
Եվրամիությունում Բելգիայի նախագահությունը X-ում արված գրառման մեջ ընդգծում է, որ փաթեթը «ԵՄ-ի կողմից հավանության արժանացած ամենալայն փաթեթներից մեկն է»:
 
Ըստ Reuters-ի, սահմանափակումները կտարածվեն շուրջ 200 կազմակերպությունների և անհատների վրա, սակայն սև ցուցակում հայտնված նոր ոլորտներ չկան։
 
Ակնկալվում է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը պաշտոնապես կհաստատվի փետրվարի 24-ին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը