Վերաբացվեց Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
24-02-2024 10:44:33 | Հայաստան | Հասարակություն
Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ ժամը 9:00-ից 21:00-ը, իսկ կիրակի՝ 10:00-ից 21:00-ը, առանց ընդմիջումների։
Փետրվարի 23-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնից ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդը կստանա անլար ականջակալ և Level Up 1800 կանխավճարային փաթեթ գեղեցիկ համարով՝ առաջին ամիսն անվճար ու 100 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու հնարավորությամբ։
Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի անլար ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցեր, Wi-Fi սարքեր, պլանշետներ, սմարթֆոններ և այլ սարքավորումներ։ Բաժանորդները կարող են օգտվել նաև Upay-ի տրամադրած ծառայություններից՝ կատարելով կոմունալ, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներ, բանկային փոխանցումներ, ավտոկայանատեղի, ինչպես նաև պետական ու համայնքային ծառայությունների վճարումներ:
«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում, որտեղ մեր բաժանորդները կարող են ցանկացած օր այցելել և օգտվել ընկերության ապրանքատեսակների ու ծառայությունների լայն տեսականուց։ Բացի այդ, հենց այս գրասենյակ այցելած մեր բաժանորդներին սպասվում է հաճելի անակնկալ, որը հրաշալի նվեր կարող է դառնալ ոչ միայն ձեր մտերիմների, այլև հենց ձեզ համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ Ucom-ը Հայաստանում ունի 80 վաճառքի և սպասարկման կենտրոն, որից 26-ը՝ Երևանում։