ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ․ Մոսկվան հստակեցում է պահանջում Երևանից


ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ․ Մոսկվան հստակեցում է պահանջում Երևանից

  • 26-02-2024 15:01:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կրեմլը մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Երևանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու հարցում, քանի որ այդ կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ։
 
Այս մասին interfax.ru-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
 
Լրագրողների այն հարցին, թե այս կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու հետո հստակություն կա՞ ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցում, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, դեռ չկա։ Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ենք ունենում մեր հայ գործընկերների հետ, և, իհարկե, դա կհստակեցնենք, որովհետև եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ, դե յուրե, պարզապես գոյություն չունի ՀԱՊԿ ծրագրում։ Մենք կշփվենք, կիմանանք»։
 
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի մասնակցությունը սառեցված լինելու մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցի ժամանակ:
 
«Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»,- ասել էր նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը