Էլի եմ կարծում, որ ԱԺ-ում անելիք ունեմ, բայց քաղաքական թիմն այսպես որոշեց․ Պապոյան


Էլի եմ կարծում, որ ԱԺ-ում անելիք ունեմ, բայց քաղաքական թիմն այսպես որոշեց․ Պապոյան

  • 26-02-2024 15:13:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՔՊ–ական պատգամավորը կարծում է, որ կառավարման համակարգում աշխատանքը գրավիչ չէ։
 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը շարունակում է մտածել, որ ԱԺ-ում անելիք ունի, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իր պետական, հանրային ծառայությունն այս փուլում պետք է շարունակի որպես էկոնոմիկայի նախարար։
 
«Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց էկոնոմիկայի նախարարի թեկնածու Գևորգ Պապոյանը՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե իր թեկնածության վրա ստիպվա՞ծ են կանգ առել, որովհետև Բաբկեն Թունյանըհրաժարվել է, այլ թեկնածու էլ իշխանությունը չունի։
 
Արդյոք կադրային սո՞վ է պետական կառավարման համակարգում, որ ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ստիպված տանում են էկոնոմիկայի նախարար. լրագրողի դիտարկմանը Պապոյանն արձագանքեց՝ պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ։
 
«Այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նույնպես ստանում է այդպիսի աշխատավարձ»,- ասաց Պապոյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը