Թույլ չտանք, որ Ալիևը մեր երկրում օրակարգ թելադրի. Ալեն Սիմոնյան


Թույլ չտանք, որ Ալիևը մեր երկրում օրակարգ թելադրի. Ալեն Սիմոնյան

  • 27-02-2024 15:52:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ժամանակին, երբ որ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա, հարձակումներ էին գործում՝ դրանով փորձելով բանակցությունների վրա ճնշում գործադրել»:
 
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խնդրելով թույլ չտալ այն փորձերը, որ Ալիևը ՀՀ-ում օրակարգ թելադրի:
 
«ՀՀ-ն, երբ որ կորոշի, որ իր Սահմանդրության կամ օրենսդրության մեջ բան պետք է փոխի, այն ժամանակ էլ կփոխի: 2020 թվականի սկզբին (բուկլետի հեղինակն էլ ես եմ եղել) մենք Սահմանադրական գործընթացը սկսել էինք, այդ ժամանակ ինչ պատերազմ, ինչ բան: Մենք ինչու ենք այդ խոսակցությունը սկսել, մենք այդ խոսակցությունը սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, դուք հարց տաք, հասկանանք հասարակության կարծիքները»,- նշեց Սիմոնյանը:
 
Շարունակելով խոսել Սահմանադրության փոփոխության մասին՝ ԱԺ նախագահն ասաց, որ կա քննարկում, և կարծում է, որ շատ բան պետք է փոխվի. «Այդպես էր մտածում նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2020 թվականի հունվարին: Իրենք (նկատի ունի ադրբեջանցիները. -խմբ) հիմա այս ամենը ինչը նստած նայում են, թարգմանում ու վերլուծում են ու խաղում այդ ամեն ինչով»:
 
Սիմոնյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն իր շահերից բխող քայլեր կանի. «Ինչ վերաբերում է խաղաղության պայամանագրին, այո, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումները և որևէ հարց չենք տեսնում, որը մեր համար անքննարկելի է»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play