Արցախի հայերի՝ ինքնորոշման իրենց իրավունքն իրականացնելու ձգտմանն ի պատասխան 1988-ի փետրվարի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որը կոմկուսի Սումգայիթի քաղկոմն էր կազմակերպել: Հանրավաքը հակահայկական կոչերով էր ուղեկցվում, այն շարունակվեց նաև հաջորդ օրը: Բազմաթիվ այսպես կոչված մտավորականության և երկրի սերուցքի ներկայացուցիչներ պահանջում էին պատժել հայերին և կոշտ միջոցների դիմել՝ սպանել և վռնդել հայերին Սումգայիթից և Ադրբեջանից ընդհանրապես: Ցանկացած ելույթ ավարտվում էր “Մահ հայերին” կոչով: Եւ այդ կոչերն անհապաղ իրականություն դարձան: Հայկական ջարդերի մի ամբողջ ալիք բարձրացավ, որն աննախադեպ դաժանության սպանություններով, բռնությամբ, թալանով, նույնիսկ մարդակերության դեպքերով էր ուղեկցվում:
Այդպես Սումգայիթի հայերը Արցախի ժողովրդի կամքի ազատ արտահայտման բռնի ճնշման՝ Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհերը դարձան, և դա կատարվեց այդ հանրապետության տարածքում իրականացվող՝ հայերի հերթական ցեղասպանության ընթացքում: Այն Սումգայիթում, որն Արցախից մի քանի հարյուր կիլոմետրի վրա էր, իսկ մայրաքաղաք ինտեռնացիոնալ Բաքվից՝ ընդամենը 25 կմ:
Սումգայիթի ջարդը 3 օր տևեց՝ փետրվարի 27-29-ը: Հայաստանը ԽՍՀՄ առաջին հանրապետոթյունը դարձավ, որը 1988-ի մարտի 1-ին պաշտոնապես առաջին փախստականին գրանցեց:
Սումգայիթի հայերի ցեղասպանությունը պլանավորված էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնց մեղսակից էր ԽՍՀՄ ղեկավարությունը, որի իրավահաջորդն այսօր Ռուսաստանի Դաշնությունն է: Նպատակը հայերին սարսափեցնել էր, որ նրանք իրենց ինքնորոշման իրավունքից հրաժարվեն:
Հարավային Կովկասում հայերի հազարամյա ներկայությանը վերջ դրվեց, իսկ սկիզբը ավելի քան 100 տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան էին դրել: Այդուհետ, 1988-2024 թթ., ինչպես և նախկինում, հայոց ազգի այդ 3 դահիճը՝ Թուրքիան, Ռուսաստանն ու իրենց կողմից ստեղծած արհեստական Ադրբեջանը համատեղ ու համաձայնեցրած էին գործում:
Փետրվարի 27-ի երեկոյան հավաքը բռնության անցավ: Ինչպես հետո ապացուցվեց հետաքննության ընթացքում, Սումգայիթցի հարյուրավոր թուրքեր՝ բռնության կոչերով, անվճար բաժանվող խմիչքով և թմրանյութերով ոգևորված՝ հայերի բնակարանների ջարդի ու թալանի, նրանց զանգվածային ծեծի ու սպանությունների անցան: Պետական, կուսակցական և իրավապահ մարմինները աննախադեպ անկարգություններին և հանրային բռնություններին չարձագանքեցին:
Հակառակը՝ ջարդարարներին իրավապաշտպան մարմինների աշխատակիցների բացահայտ օժանդակության և խրախուսման մասին բազմաթիվ վկայություններ կան. հայերի տների հեռախոսներն անջատված էին, ջարդարարների ձեռքին ԲՇԳ-ների կողմից կազմած՝ հայերի բնակարանների հասցեներ կային, քաղաքային կառույցները, հիվանդանոցներն ու միլիցիան հրաժարվում էր օգնություն ցույց տալուց, հաճախ ճիշտ հակառակն անելով: Սումգայիթի գործարաններում ելուզակների համար նախապես զենք էր սարքվել:
Փետրվարի 28-ին, նման վերաբերմունքով քաջալերված, ջարդարարների շարքերն էլ ավելի շատացան: Շատերը հատուկ նախապես պատրաստված երկաթե ձողեր, կացիններ, մուրճեր, դանակներ և այլ օժանդակ միջոցներ ունեին: Մի քանի տասնյակ մարդկանցից կազմված առանձին խմբերով նրանք նախապես հայտնի բնակարաններն էին հարձակվում:
Մարդկանց հենց իրենց բնակարաններում էլ սպանում էին, բայց հաճախ՝ անարգանքը հանրայնացնելու համար բակ կամ փողոց էին դուրս բերում: Ջարդն սկսվելուց գրեթե 2 օր հետո միայն Սումգայիթ բանակ մտցվեց, սակայն գիշատիչների խրախճանքը դեռ շարունակվում էր. զորքը չէր կարող հսկել իրավիճակը, որովհետև զենք և ուժ գործադրելն արգելվել էր: Ջարդարարները դա գիտեին և բացահայտ անարգում էր զինվորներին:
Բանակը շարունակում էր լուռ հանդիսատես մնալ նույնիսկ երբ Ադրբեջանի ղեկավարության կողմից կազմակերպած ավազակախմբերն սկսեցին զինվորների վրա հարձակվել. միայն 29-ի երեկոյան վճռական գործելու հրաման տրվեց և ջարդերը դադարեցին:
Ճիշտ նույն կերպ՝ որպես համր հանդիսատես, իսկ իրականում՝ հանցակից գործեցին ռուս “խաղաղապահներն” արդեն Արցախում, երբ վերջին 9 ամսվա դեպքերը 2023 թ. սեպտեմբերի 19-20 հանգեցրեցին Արցախի հայաթափմանը, որն անամոթաբար էթնիկ զտում կոչվեց, երբ իրականում ցեղասպանության հերթական փուլն էր:
Հակահայ պատերազմն ու հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում և Արցախում (որն, ըստ ամենայնի, նախագծվում է իրականացնել արդեն նաև Սյունիքում և ամբողջ ՀՀ տաարածքում) կազմակերպել են Ռուսաստանը, ԱՄՆ ու Թուրքիան:
Այդ համոզմանն են եկել արդեն շատ մասնագետներ, որոնք հարց են տալիս. աշխարհում թեկուզ մեկ այնպիսի հիմար կա՞, ով հավատում է, որ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հրաժարվում է Մոսկվայի և Վաշինգտոնի հրամանները կատարելուց: Ո՜չ, և միանշանակ՝ ոչ՜: Չի կարող Ադրբեջանի նման չնչին պետության ղեկավարը ընդդեմ ամբողջ մոլորակի գնալ, եթե նրա թիկունքին Մեծ Մերձավոր Արևելքում հիմնական դերակատար ուժերը՝ ԱՄՆ և ՌԴ չլինեն:
Չէր կարող Ի. Ալիևը հրաժարվել Վաշինգտոնի և Մոսկվայի հրամանները կատարելուց մի քանի պարզ պատճառով: Նրա հայրը՝ Հ. Ալիևը ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ էր և ԽՍՀՄ բազմաթիվ պատասխանատու պաշտոններ էր զբաղեցրել, աշխատել էր Իրանում, Թուրքիայում, Պակիստաանում և Աֆղանստանում ՊԱԿ-ի ռեզիդենտուրաներում:
Նա այդ երկրներից մեկում արտաքին հետախուզության ռեզիդենտի պաշտոնի էր հասել: Ինչպես հայտնի է, ՊԱԿ-ը, որի փոխարինողն այսօր ԱԴԾ-ն է, իրենց իսկ ասելով, “յուրայիններին չի լքում” և հոր մեռնելուց անմիջապես հետո Ի. Ալիևին Ադրբեջանի նախագահ “ընտրվելու” հավանություն տվեց: Առավել ևս, որ Ի. Ալիևն ինքն էլ ԽՍՀՄ ՊԱԿ-ի, իսկ հետո՝ ԱԴԾ-ի կադրն է, քանի որ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների համալսարանն է ավարտել, որտեղ հետո դասախոսել է: Մենք արդեն ասացինք. ՌԴ ԱԴԾ-ն “յուրայիններին չի լքում”:
Սովետական պաշտոնական տվյալների համաձայն, Սումգայիթում 3 օրում 26 հայ սպանվեց, հարյուրավորները վիրավորվեցին կամ խեղանդամ դարձան, շատերը անհետ կորան: Հարյուրավոր բնակարաններ թալանվեցին:Սակայն աղետի իսկական չափերն այսօր էլ հայտնի չեն. դրանք միայն ՊԱԿ-ին և ՌԴ դատախազությանը հայտնի գաղտնիք են:
Բազմաթիվ փաստեր կան՝ ապացուցող, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է: Այսպես, Սումգայիթի դիարաններում իրենց հարազատների մարմինները փնտրող հայերը պնդում են, որ սպանվածների երկու ցուցակ կար՝ պաշտոնական և ոչ պաշտանական, և երկրորդը շատ ավելի մեծ էր: Հատկանշական է, որ կինոռեժիսոր Ա. Կոնչալովսկին Ադրբեջանի պատվերով նկարած իր՝ “Հեյդար Ալիև: Իշխանության բեռը” ֆիլմում նշում է. “Միայն մի օրվա ընթացքում արդյունաբերական կենտրոն Սումգայիթում 100-ից ավելի հայ էր սպանվել”: Զոհերի թիվը ճշտելուն խոչընդոտում էր նաև այն հանգամանքը, որ սպանվածների դիերը տարբեր տեղերում էին հավաքում, հաճախ՝ Բաքվում և այլ բնակավայրերում:
Սոմգայիթի դեպքերը քննելու համար ԽՍՀՄ դատախազությունը քրեական գործեր հարուցեց: Միավորված քննչական խումբը գլխավորեց ԽՍՀՄ դատախազության առանձնակի հատուկ գործերով քննիչ Վ.Ս. Գալկինը: Խմբում 181 մարդ կար, նրանցից 20-ը՝ ադրբեջանցի:
Ավելի քան 1000 ջարդարարից դատական պատասխանատվության կանչվեցին ընդամենը մոտ 90 հոգի՝ հիմնականում երիտասարդ տղաներ ու պատանիներ: Նրանց մեղադրանք ներկայացվեց՝ սպանություն, բռնաբարություն, ծեծ և այլն, սակայն բոլոր դեպքերում անխտիր նրան գործողությունները “խուլիգանական դրդապատճառներով” էին հիմնավորվում:
ԽՍՀՄ դատախազության՝ երկրի ղեկավարության հետ համաձայնեցրած որոշումով միասնական դատավարություն չանցկացվեց: “Խուլիգանական դրդապատճառներով” կատարված հանցագործությունների մասին գործը առանձին մասերի բաժանվեց: Միասնական քրգործի առանձին մասերի տրոհումը և հետաքննության ամբողջ կազմակերպումը բացառում էին իսկական կազմակերպիչների որոնումը, բացահայտումն ու պատասխանատվության կանչումը: Բոլոր դատական պրոցեսները, մեկի բացառությամբ, որն անցկացվեց Մոսկվայում՝ ԽՍՀՄ Գերագույն դատարանում, Բաքվում և Սումգայիթում էին անցկացվում, չնայած վարույթը Ռուսաստանի մարզային դատարաններին էր հանձնված: Առավելագույն՝ մահապատժի դատապարտվեց միայն մեկը, սակայն մինչև օրս հայտնի չէ, արդյո՞ք դատավճիռն ի կատար է ածվել:
Ջարդարարների մեծ մասը չնչին պատիժ ստացավ և շուտով ազատ արձակվեց:
Հատկանշական է, որ արդեն 1988-ի ամռանը սումգայիթյան դահիճների նկարները հայտնվեցին Բաքվի բազմահազարանոց ցույցերին՝ “Կեցցեն Սումգայիթի հերոսները” և “Ազատություն Սումգայիթի հերոսներին” պաստառների կողքին: Հետագայում մարդկանց ջարդերի դրդողներից մեկը՝ Խըդըր Ալոևը նույնիսկ “Ենի Ազերբայջան” իշխող կուսակցության ցուցակով երկրի Միլլի Մեջլիսի պատգամավոր դարձավ:
Սումգայիթի ջարդերի մասին ճշմարտությունը կոծկելը, ջարդի իսկական չափերն ու մեղավորներին թաքցնելը, դրանց անպատժելիությունը Ադրբեջանի ամբողջ տարածքում հայերի, և ոչ միայն, ցեղասպանության ճանապարհ բաց արեցին:
1988-ի նոյեմբերին Ադրբեջանում հայկական ջարդերի նոր ալիք բարձրացավ. առավել մեծ չափերի դրանք Կիրովաբադում, Շեմախայում, Շամխորում և Մինգեչաուրում հասան: 1988-ի նոյեմբեր-դեկտեմբերին Հյուսիսային Արցախի՝ Խանլարի, Դաշքեսանի/Քարհատի. Շամխորի և Գեդաբեկի լեռնային և նախալեռնային հատվածների 50 գյուղ հայաթափվեցին. հայաթափվեց նաև Կիրովաբադը/Գանձակը /50 000 մարդ/: Բաքվի հայերի զանգվածային սպանությունները և նրանց՝ քաղաքից վերջնական արտաքսումը 1990-ի հունվարին հայ բնակչության 1988-1990 թթ. հալածանքների, բռնության, ջարդերի գագաթնակետը դարձան:
Բոլոր դեպքերում ջարդերի և արտաքսման կազմակերպիչն ու ղեկավարը Ադրբեջանի ԿԿ Կենտկոմն էր, կուսակցության քաղաքային և տեղական կոմիտեները: Ինչպես նաև, բնական է, ԽՍՀՄ ՊԱԿ-ը: Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ ՊԱԿ-ի ամենատես աչքը հանկարծ պատրաստվող հանցագործությունը չտեսավ:
Նշենք, որ Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահ Զիյա Մամեդօղլի Յուսիֆզադեն, իսկ հետո նրան փոխարինած Վագիֆ Հուսեյնովը ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավարության հետ հայերի ցեղասպանությունը Սումգայիթում, Բաքվում և այսպես կոչված էթնիկ զտումները Ադրբեջանի ողջ տարաածքում կազմակերպեցին: Նա Հեյդար Ալիևի կադրն է, “Օղակ” գործողության կազմակերպիչներից մեկը, որի արդյունքում 1991 թ ապրիլ-օգոստոս ամիսներին հայաթափվեցին Հյուսիսային Արցախի գյուղերը: Դա Ադրբեջանի ՆԳՆ ՄՀՆՋ-ի և սովետական՝ արդեն ռուսական 4-րդ բանակի 104-րդ օդադեսանտային դիվիզիայի զորքերի համատեղ իրականցված լայնածավալ ռազմա-ոստիկանական պատժիչ գործողություն էր: 104-րդ դիվիզիայի՝ անմիջապես գործողությանը մասնակցող գնդի հրամանատարը գնդապետ Վ.Ա. Շամանովն էր՝ զինվորական հանցագործը: Նա, ինչպես նաև իր զինվորներն, այդ գործողության համար արժանացան Ադրբեջանի Հանրապետության բարձր պարգևների, հետագայում Վ. Շամանովը բաարձրագույն պաշտոններ զբաղեցրեց ՌԴ-ում, գեներալ-գնդապետ ու ՌԴ հերոս դարձավ: 1992 թ. Վ. Շամանովի գունդը կռվում էր Ադրբեջանի կողմից, մասնակցել էր Ադրբեջանի ամառային հարձակմանը, որի արդյունքում հայաթափվեցին Շահումյանի շրջանն ու Մարտակերտի հյուսիսը, բնակավայրերն ավերվեցին ու թալանվեցին: Հետագայում նա Չեչնիայում կռվող ռուսական զորքերի հրամանատարներից մեկն էր. չեչենները առանձնակի դաժանության համար նրան “ղասաբ” էին անվանում: Նրա ենթակաները աչքի ընկան հատուկ դաժանությամբ, դիակապտությամբ ու թալանով: Հետագայում էլ նա մի քանի աղմկոտ գորժերի հանցակից եղավ:
Ըստ հայ իարավագետներից շատերի, Հայաստանի և Արցախի Գերագույն դատախազությունները պետք է նաև ՌԴ ՊՆ Ս. Շոյգուի դեմ քրեական գործ հարուցեն: Ինչպես հայտնի է, նա բացահայտ հայտարարեց, որ ՌԴ և Թուրքիայի ՊՆ-ները փայլուն համատեղ գործողություն իրականացրեցին Լեռնային Ղարաբաղում 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին: Ակնհայտ է ՌԴ ղեկավարության երկերեսանիությունը՝ դեմ լինելով ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում Ռուսաստանի սահմաններին մոտենալուն, ռուսները միաժամանակ իրենք են ՆԱՏՕ-ի երկրորդ՝ թուրքական բանակը բերել իրենց հարավային սահմանները, առերես պայքարելով ահաբեկչական խմբավորումների դեմ, Ռուսաստանը քաջալերում է դրանց Ադրբեջաանում՝ Հաարավային Կովկասում, որը միշտ Ռուսաստանի թույլ տեղն ու առավել անհնազանդ շրջանն է եղել:
“Թալիշ. Սահմանամերձ բնակավայրեր” հայրենասիրական կազմակերպության, Հայաստանի և Արցախի հույների “Պատրիդա” կազմակերպության նախագահ
Ադրբեջանից փախստական քաղաքական, կրոնական և ազգային խմբերի լիիրավ ներկայացուցիչների համակարգող