Ի՞նչ ազդեցություն կունենա Նավալնիի մահը Հայաստանի վրա. Էրիկ Հակոբյան


Ի՞նչ ազդեցություն կունենա Նավալնիի մահը Հայաստանի վրա. Էրիկ Հակոբյան

  • 01-03-2024 13:09:07   | Հայաստան  |  Քաղաքական

 
Մտորումներ քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանի հետ.
 
Այս շաբաթվա  հաղորդման ընթացքում կանդրադառնանք երեք թեմաների․ նախ՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական մեղադրանքներին, հետո՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի սպանությանը և դրա հետևանքներին։ Անդրադարձը կեզրափակենք Լոս Անջելես քաղաքում ,,Թումո,,-ի հիմնարկեքի մասին մեկնաբանություններով։
 
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պրն. Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի կողմից և երկու ամիս ժամկետով տնային կալանք է կիրառվել։ Չնայած մեղադրանքներին՝ Քերոբյանը, ինչպես հայտարարել է նրա փաստաբանը, հերքում է որևէ իրավախախտում:
 
Նրա դեմ հարուցվել է քրեական գործ ՝ նախարարությանը մատուցվող  ծառայությունների  պայմանագրի մրցույթի առերևույթ խախտումների փաստով ։ Հիմնական մեղադրանքն այն է, որ  ՏՏ ծրագրային ապահովման.«Սիներջի» ընկերությունը ընտրվել է 700,000 ԱՄՆ դոլար արժողությամբ պետական պայմանագրային ծառայություններ մատուցելու համար, չնայած այն հանգամանքին, որ մրցակիցը նույն ծառայություններն առաջարկել էր ավելի ցածր գնով։ Գնումը տեղի է ունեցել  համակարգչային ծրագրային ծառայությունների համար։ 
 
Առայժմ Քերոբյանի նկատմամբ անձնական հարստացման կամ կոռուպցիայի մեղադրանքներ  չեն հարուցվել։ Եվ երբ մենք ուսումնասիրենք հարցը, կտեսնենք,  որ  այս մեղադրանքներով ներկայացված դրդապաճառները  բավականին  կասկածելի են։ 
 
«Սիներջի» -ի  նման ՏՏ ընկերության համար, որն իր աշխատանքի 95% կազմակերպում է ամբողջ աշխարհում, այլ ոչ թե Հայաստանում, այս պայմանագրում նշված գումարները տարվա կտրվածքով իրականացվող  բիզնեսի մաշտաբով ուղղակի աննշան  թվեր են։ Ընկերության հեղինակության համար մեծ ռիսկ է կոռուպցիայի դիմել  նման չափի պայմանագրի համար։
 
Բացի այդ ավելի քան 50 երկրում գործող   ընկերության համար այդ քայլը  ուղղակի անիմաստ է։
 
Ինչ վերաբերում է հենց պրն․ Քերոբյանին, հայտնի է,  որ նա շատ հաջողակ գործարար էր թե՛ ՏՏ, թե՛ այլ ոլորտներում։ Եվ նաև քաղաքական մեծ ձգտումներ ունեցող գործիչ էր։ Դժվար թե նա իր քաղաքական ձգտումներից հրաժարվեր մանավանդ  փոքր արժեք ունեցող  գումարի համար։  Եթե մենք փորձենք վերծանել կամ հասկանալ այս դեպքը, կնկատենք,  որ կա երեք հնարավոր սցենար։
 
Առաջինն այն է, որ վարչակազմի ներսում Քերոբյանը ներքաղաքական կռվի թիրախ է։ Հայտնի է, որ Քերոբյանը շատ թշնամիներ ուներ վարչակազմի ներսում, քանի որ նրան ընկալում էին որպես մարդու, ով չափազանց շատ է ուշադրության կենտրոնում, արժանանում է չափից շատ գովասանքի  և ամբիցիոզ է։
 
Երկրորդն այն է, որ նա կարող էր հայտնվել օտարերկրյա դերակատարների թիրախում։ Հայտնի է,  որ հայկական ԱԱԾ-ի վրա մեծ ազգեցություն ունի որոշակի օտարերկրյա տարածաշրջանային ուժ, որը սովորաբար թիրախավորում է արևմտամետ նախարարներին կամ արևմուտքի հետ կապ ունեցող կամ նման վերաբերմունք  ցույց տվող մարդկանց։
 
Եվ երրորդ տարբերակը  կարող է լինել այն, որ իրականում եղել է հանցավոր գործունեութուն, ինչը հավանաբար կազմակերպվել է Քերոբյանի ենթակաների կողմից և  օգտագործվել է  նրան թիրախավորելու համար։
 
Եվ վերջապես նշենք, որ Հայաստանում գնումների համակարգն այնքան շփոթեցնող է, որ կարելի է  փաստացի անօրինական գործունեություն ծավալել  նույնիսկ առանց դա անելու որևէ մտադրության։
 
Ինչևէ , ինչպես էլ նայենք հարցին,  սա իրականում բացարձակ կործանիչ քայլ է,  և  դրա կարիքն ընդհանրապես չկա , մանավանդ  մի վայրում՝ նախարարությունում,  որն ունի բազմաթիվ աշխատակիցներ, հատկապես սփյուռքից, որոնց բերել է   պարոն Քերոբյանը, և ովքեր իրականում շատ լավ աշխատանք են անում երկրի համար։ 
 
Այսպիսով՝ Քերոբյանը մեղավո՞ր է,  թե ՞ ոչ  հարցին ո՛ր կողմից էլ նայենք, այս փուլում դա մեզ  որևէ օգուտ չի տալիս։
 
Այժմ անդրադառնանք շաբաթվա երկրորդ թեմային՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանը։ Նրա մահվան մասին լուրը ռուսական բանտային համակարգը հայտնեց  անցյալ ուրբաթ՝  կեսօրին։ Հաշվի առնելով այն փաստը, որ Նավալնին ընդամենը 47 տարեկան էր, և առողջական ոչ մի խնդիր չուներ, ապա,   հավանաբար,  նա սպանվել է  ռուսական ռեժիմի կողմից։
 
Նրա մահվան պաշտոնական պատճառը անսպասելի մահվան համախտանիշն է, որը, ըստ երևույթին,  թունավորման ռուսական համարժեքն է։
 
Այժմ  եկեք պարզենք, թե ով էր Նավալնին։ Պարոն Նավալնին ռուսական ընդդիմության ամենահայտնի առաջնորդն էր այնքանով, որքանով, որ դա թույլատրված է: Նրա սպանությունը, որքան էլ որ նողկալի է, իրականում քաղաքական տրամաբանություն ունի:
 
Նա ռուսական ընդդիմության առաջնորդն էր, և, անկեղծ ասած, չկան այլ հայտնի  առաջնորդներ, որոնք կարող են զբաղեցնել Նավալնիի տեղը։ Կարճ ասած՝ ռուսական ռեժիմի ընդդիմությունը գլխատված է։ Ավելին, սա գրեթե երաշխավորում է, որ Ռուսաստանում  ցանկացած հետպուտինյան անցում կլինի  քաոսային,  վախենամ՝ արյունալի:
 
Ըստ էության՝  անցյալ շաբաթ Նավալնիի սպանությամբ պրն․ Պուտինն արեց այն,  ինչ արեց Ասադը Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ․ նա ընտրությունը դրեց իր  և  գլխատող  ջիհադիստների միջև,  որոնց նա բանտից ազատեց՝  դարձնելով ընդդիմություն։ Պուտինն, ըստ էության, երկրին ասում է, որ ձեր ընտրությունն  կա՛մ կայունությունն է իմ ու իմ խմբի հետ, կա՛մ քաոսը՝ անհայտ քաղաքական դերակատարների հետ։
 
Հիմա հասկանանք,  թե ինչ նշանակություն ունի այս ամենը մեզ համար։ Ընդհանուր առմամբ, սա շատ վատ զարգացում է, քանի որ բոլորի շահերից է բխում, որ Ռուսաստանում Պուտինին հակազդելու անցումը տեղի ունենա հնարավորինս կանոնավոր և ոչ բռնի։ Հայաստանի համար իդեալական  Ռուսաստանը այնպիսին է, որը ոչ շատ ուժեղ է, ոչ էլ  փլուզվող, ինչն իրականում կկանխի քաոսը, այս ողջ տարածաշրջանում։ Եվ միջազգային ասպարեզում, հաշվի առնելով այն փաստը, որ մենք խոսում ենք աշխարհի առաջնային միջուկային գերտերություններից մեկի մասին, ոչ ոք չի ցանկանում այնպիսի անցում, որը  ըստ էության կարող է մասնատել  երկիրը կամ վերածել շատ բռնի դիմադրության։
 
Անցնենք շաբաթվա մեր վերջին թեմային՝ Լոս Անջելես քաղաքում «Թումո»-ի հիմնարկեքին: Անցյալ շաբաթ Լոս Անջելեսի ղեկավարությունը՝ քաղաքապետ Քերըն Բասից մինչև քաղաքային խորհրդի նախարար Փոլ Կրեկորյան,  ներկա էին Լոս Անջելեսում ,,Թումո,,  տեխնոլոգիական ընկերության բացման հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի բացումը իրականում նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին,  և այն ամերիկացի երիտասարդներին կտրամադրի անվճար ուսուցում, ինչպես  դա անում է Հայաստանում և աշխարհի շատ այլ վայրերում։ Նախագիծը 25 միլիոն դոլարով ֆինանսավորել է Կալիֆորնիա նահանգը։ 
 
Գործը ղեկավարող անձը Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանն է, ով ի դեպ իմ ընկերն  ու հաճախորդն է։ 
 
Կալիֆորնիայի նահանգապետի հետ համատեղ աշխատելով՝ նրանք նախնական ֆինանսավորում տրամադրեցին այս ծրագրի մեկնարկման համար։Կարծում եմ, որ սա լավ պահ է, որպեսզի  հետ անդրադարձ կատարենք և   հասկանանք նախագծի նշանակությունը ։Կալիֆորնիա նահանգի կառավարությունը, որտեղ գտնվում է Սիլիկոնային հովտի կենտրոնակայանը՝ աշխարհում ՏՏ ոլորտի ծննդավայրը , միլիոնավոր դոլարներ  է տրամադրում հայկական ոչ առևտրային կազմակերպությանը, որպեսզի այն հիմնի մի հիմնարկ՝  ամերիկացի երեխաներին կոդավորում սովորեցնելու համար։
 
Եզրափակելով ասեմ՝ ես այդքան էլ  չեմ հավատում «Ազգային հպարտությանը», եթե այն իրականում կապված չէ կոնկրետձեռքբերումների հետ, հակառակ դեպքում այն պարզապես կեղծ հպարտություն է: Մենք պետք է կենտրոնանանք այսօրվա անելիքների և երկիրը զարգացնելու վրա։ Կոնկրետ այս մեկի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք բոլորս միասին կարող ենք մեր գլուխը բարձր պահել, կարող ենք հպարտանալ այս մեծ ձեռքբերումներով։ 
 
Ուշագրավ է այն փաստը, որ նախաձեռնությունն ուղիղ կապ  ունի Հայաստանի քաղաքական ներգրավվածության և Սփյուռքում հզորացման միջև։ Ինչպես նկատեցիք՝  նշեցի անուններ, ովքեր դեր ունեն նախագծի կայացման գործընթացում։ Եվ այս ամենը ցույց է տալիս, որ ճիշտ գործելու դեպքում Հայաստանի կամ հայկական հաստատությունների հետ միասնաբար աշխատելով մենք կարող ենք  ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք իրականում կզարգացնեն թե՛ Հայաստանը, թե՛ սփյուռքահայ համայնքներն ամբողջ աշխարհում:
 
Թարգմանված  է Անի Հարությունյանի և Էվելինա Հակոբյանի կողմից։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական