ՌԴ-ն փաստեր թող ներկայացնի՝ քննարկենք. Գրիգորյանը՝ ԵՄ դիտորդների հասցեին հնչած պնդումների և նրանց թվի ավելացման մասին


ՌԴ-ն փաստեր թող ներկայացնի՝ քննարկենք. Գրիգորյանը՝ ԵՄ դիտորդների հասցեին հնչած պնդումների և նրանց թվի ավելացման մասին

  • 02-03-2024 11:14:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԵՄ դիտորդների թիվը կավելանա:
 
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարզացրուցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
 
«Հայ-ադրբեջանական սահմանը շատ երկար է և այն ռեսուրսով, որն այս պահին ունի քաղաքացիական առաքելությունը, չի կարող պատշաճ աշխատանք իրականացնել:
 
Մենք գտնում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն արդյունավետ աշխատանք է կատարում և ավելի մեծ կարողություններ պետք է ունենա էլ ավելի արդյունավետ աշխատանքի համար»,- ասաց ԱԽ քարտուղարը:
 
Հնարավո՞ր է նաև աշխարհագրությունը մեծանա՝ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
 
«Աշխարհագրությունը միայն հայ-ադրբեջանական սահմանն է»:
 
ՌԴ-ից մեղադրանք է հնչում, որ այս առաքելությունը ոչ բարեկամական, թշնամական, լրտեսական գործունեություն է ծավալում ՌԴ-ի և Իրանի նկատմամբ: Հարցին ի պատասխան, ԱԽ քարտուղարը նկատեց՝ թե չի հասկանում, ինչու է ՌԴ-ն իր խնդիրները հասցեագրելու փորձի ընթացքում նաև այլ երկրների մասին խոսել:
 
«Նախ ՀՀ-Իրան սահմանին դիտորդական առաքելությունը ներկա չէ, և ես չեմ հասկանում ինչու են նման բան ասում: Միանշանակ է, որ նրանք միայն ներկա են Հայաստան-Ադրբեջան սահմանին և կայունություն են բերում տարածաշրջան, ինչը բխում է Հայաստանի շահերից:
 
Նաև չգիտեմ ինչպես կարող են Ռուսաստանին լրտեսություն անել: Ռուսաստանը կարող է ցանկացած մեղադրանք ներկայացնել: Փաստեր թող ներկայացնեն՝ քննարկենք»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play