Աշխարհում ծածկագրող-շորթող կիբեռխմբերի թիվն աճել է 30%, դրանց զոհերի թիվը՝ 70%-ով


Աշխարհում ծածկագրող-շորթող կիբեռխմբերի թիվն աճել է 30%, դրանց զոհերի թիվը՝ 70%-ով

  • 05-03-2024 13:14:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Շորթող ծրագրերի միջոցով թիրախային գրոհներ իրականացնող կիբեռխմբերի թիվը 2023-ին 2022-ի համեմատ աշխարհում աճել է 30%, իսկ դրանց զոհերի թիվը՝ 70%-ով։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ շորթող ծրագրերի օգտագործմամբ թիրախային գրոհները մի ամբողջ բիզնես են։ Կիբեռխմբերը «գործընկերներ» են գտնում մասշտաբային վնասաբեր գործողություններ իրականացնելու համար։ Ի տարբերություն զանգվածային գրոհների, որոնցում զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը, թիրախայինների կազմակերպիչները մանրակրկիտ ընտրում են թիրախները՝ կառավարություններ, կոնկրետ կազմակերպություններ կամ մարդկանց առանձին խմբեր այս կամ այն ձեռնարկության ներսում։ 2023-ին շորթող ցանցահենները ստացել են ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի վճարումներ։
 
«Կասպերսկի» ընկերության մասնագետները 2023-ին հետազոտել են շորթող ծրագրերի օգտագործմամբ գրոհներ իրականացնող շուրջ 60 կիբեռխմբի գործունեությունը (2022-ին նման խմբերը 46-ն էին), և հայտնաբերել են միջադեպեր, որոնք վկայում են չարագործների միջև համագործակցության մասին։ Որոշ դեպքերում խմբերը վաճառում էին կորպորատիվ ցանցերին և համակարգերին հասանելիությունն այլոց, որոնք ունակ էին բարդ գրոհներ իրականացնել: Շորթող ծրագրերի օգտագործմամբ թիրախային գրոհները ներառում են մի քանի փուլեր, և այս բնույթի համագործակցությունը հնարավորություն է տալիս կիբեռխմբերին ժամանակ խնայել և անմիջապես անցնել ցանցի վերլուծությանը կամ վարակմանը:
 
«Շորթող ցանցահենները շատ համառ են և պահանջում են հսկայական փրկագին: Եթե տուժողը հրաժարվում է վճարել, նրանք հաճախ սպառնում են հրապարակել գողացված տվյալները: Մենք հիշեցնում ենք, որ No More Ransom նախաձեռնության շրջանակներում հասանելի են մեր մասնագետների կողմից մշակված անվճար վերծանման գործիքներ: Հինգ տարվա ընթացքում դրանք ներբեռնվել են ավելի քան 360 հազար անգամ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության ռուսական հետազոտական կենտրոնի ղեկավար Դմիտրի Գալովը:
 
Շորթող ծրագրերի գրոհներից բիզնեսը պաշտպանելու համար «Կասպերսկի»- ն ընկերություններին խորհուրդ է տալիս.
 
պարբերաբար թարմացնել ծրագրային ապահովումը բոլոր սարքերում, որպեսզի չարագործները չկարողանան օգտվել խոցելիություններից և ներթափանցել կորպորատիվ ցանց.
ստեղծել կարևոր տվյալների տարանջատ պահուստային օրինակներ և ապահովել արտակարգ իրավիճակներում դրանց արագ հասանելիության հնարավորություն.
օգտագործել վերջակետային սարքերի պաշտպանության հուսալի լուծում, ինչպիսին է Kaspersky Security բիզնեսի համար, որը կանխում է էքսպլոյտների գործարկումը, հայտնաբերում է պոտենցիալ վարակման վարքագծային գործոնները և ունի հետևանքների վերացման մեխանիզմ, որը կարող է չեղարկել վնասակար գործողությունները։ Այս պրոդուկտն ունի նաև ինքնապաշտպանական մեխանիզմներ, որոնք կարող են կանխել դրա ջնջումը չարագործների կողմից.
SOC կենտրոնի մասնագետներին տրամադրել հասանելիություն սպառնալիքների վերաբերյալ ամենաթարմ տվյալներին, օրինակ՝ Kaspersky Threat Intelligence Portal-ին, որտեղ հավաքված են կիբեռհարձակումների մասին «Կասպերսկի»-ի գործունեության 25 տարիների ընթացքում կուտակված տվյալները: Բազային գործառույթներին անվճար հասանելիությունը բաց է  https://opentip.kaspersky.com/ հղմամբ.
օգտագործել համալիր պաշտպանական լուծումներ, որոնք թույլ կտան կառուցել անվտանգության ճկուն և արդյունավետ համակարգ, որը ներառում է աշխատատեղերի հուսալի պաշտպանության ապահովում, վաղ փուլերում ցանկացած բարդության գրոհների հայտնաբերում և դադարեցում, աշխարհում կիբեռգրոհների վերաբերյալ արդի տվյալների հավաքագրում և աշխատակիցների թվային գրագիտության բազային հմտությունների ուսուցում: Ցանկացած մասշտաբի ընկերության կարիքների համար նման լուծումների համակցությունները պարունակվում են բիզնեսի պաշտպանության համար նախատեսված պրոդուկտների Kaspersky Symphony շարքում։
 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ