Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան


Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան

  • 05-03-2024 13:20:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան:
 
Վազգենն իր ողջ կյանքն ապրեց ու գործեց որպես նվիրյալ մարդ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ, զինվոր, մտավորական, գրող, հրապարակախոս, պետական այր...
 
Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եւ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր ու լուսավոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը, և, իհարկե, զրնգուն ծիծաղը...
 
Ծնունդդ շնորհավոր, Վազգեն:
 
 
Արմեն Սարգսյան
 
Հայաստանի չորրորդ նախագահ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play