ՀՀ-ն մտադիր է ամբողջությամբ կատարել ԵԱՏՄ-ում նախագահության գործառույթները, Հռոմի ստատուտը դրան չի խանգարի. Հակոբյան


ՀՀ-ն մտադիր է ամբողջությամբ կատարել ԵԱՏՄ-ում նախագահության գործառույթները, Հռոմի ստատուտը դրան չի խանգարի. Հակոբյան

  • 11-03-2024 13:45:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանը մտադիր է ամբողջությամբ կատարել ԵԱՏՄ մարմիններում նախագահության գործառույթները, դրան չի խանգարի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կարգավիճակի ստորագրումը։
 
Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը։
 
«Հայաստանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը՝ մեր երկրի և նրա քաղաքացիների համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ձեռք բերելու համար, իսկ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության իրականացումը բոլորովին այլ աշխատանքային գործընթաց է։ Ես նպատակահարմար չեմ համարում այս երկու գործընթացները խառնել։
 
Վստահեցնում եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը չի ենթադրում ոչ մի գործողություն, որի մասին դուք խոսում եք, մենք ամբողջությամբ կկատարենք մեր պարտավորությունները»,- վստահեցրել է նա՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի  հարցին, թե Հռոմի ստատուտի ստորագրումը կարո՞ղ է հետ պահել Հայաստանին ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների կատարումից:
 
Խամոյանը պատասխանից հետո ևս մեկ անգամ հարցրեց, թե ԵՏԱՄ նիստ կոնկրետ, տեղի ունենալու՞ է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալու՞ է Հայաստան, քանի որ ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը:
 
Ի պատասխան, Հակոբյանը նշեց, որ այդ հարցին ՀՀ պաշտոնական մարմինները քանիցս անդրադարձել են, իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ նիստի անցկացմանը, Հայաստանը պատրաստվում է ամբողջությամբ կատարել նախագահության բոլոր պարտավորությունները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play