Ռուսաստանը խոշոր զենք արտահանողների շարքում առաջին անգամ հայտնվել է երրորդ տեղում՝ զիջելով Ֆրանսիային և ԱՄՆ-ին


Ռուսաստանը խոշոր զենք արտահանողների շարքում առաջին անգամ հայտնվել է երրորդ տեղում՝ զիջելով Ֆրանսիային և ԱՄՆ-ին

  • 11-03-2024 15:07:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ըստ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի, Ռուսաստանը զբաղեցրել է  երրորդ տեղը աշխարհի ամենախոշոր զենք արտահանողների շարքում՝ զիջելով երկրորդ տեղում Ֆրանսիային և առաջին տեղում ԱՄՆ-ին, գրում է BBC-ն:
 
Հետազոտության համաձայն՝ 2019-2023 թվականներին Ռուսաստանից զենքի արտահանումը 2014-2018 թվականների համեմատ նվազել է 53%-ով։ Այսինքն՝ ռուսական զենքի արտահանումը կիսով չափ կրճատվել է։
 
Եթե 2019 թվականին Ռուսաստանը զենք է արտահանել 31 երկիր, ապա 2023 թվականին այն արտահանվել է ընդամենը 12 երկիր, գրում է SIPRI-ն։
 
«Ռուսաստանն առաջին անգամ դարձել է զենք արտահանող երրորդ երկիրը՝ Ֆրանսիայից հետո»,- ասվում է SIPRI-ի զեկույցում։ 
 
Միացյալ Նահանգները խոշոր սպառազինություն է մատակարարել 107 երկրների, ամերիկյան արտահանումն աճել է 17%-ով (2019-2023 թվականներին՝ 2014-2018 թվականների համեմատ)։
 
ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպայի երկրները կազմել են 2019-2023 թվականներին սպառազինությունների արտահանման 72%-ը՝ 2014-2018 թվականների 62%-ի դիմաց, և ԱՄՆ-ն ավելի մեծ սպառազինություն է մատակարարել, քան նախորդ հինգ տարվա ընթացքում, ասվում է հետազոտության մեջ:
 
Ֆրանսիական զենքի արտահանումն աճել է 47%-ով, ինչը Ֆրանսիան առաջին անգամ դարձել է զենք արտահանող երկրորդ խոշոր երկիրը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play