Հայաստանի հետ կգործակցենք պաշտպանական համաձայնագրերի շրջանակում. Հունաստանի ՊՆ


Հայաստանի հետ կգործակցենք պաշտպանական համաձայնագրերի շրջանակում. Հունաստանի ՊՆ

  • 11-03-2024 15:26:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Naftemporiki թերթին տված հարցազրույցում նշել է, որ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումները փոխել են ժամանակակից պատերազմների վարման ձևը:
 
«Հայաստան վերջին այցիս ժամանակ մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտերում դրանց օգտագործման մասին»,- ընդգծել է հույն նախարարը:
 
Նա նշել է, որ հայկական զինված ուժերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարձակումների:
 
«Այդ պատճառով մենք Հայաստանի հետ կգործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- նշել է Դենդիասը:
 
 
Հեղինակ`Դիանա Գասպարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play