ԱՄՆ-ը նախատեսում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանին․ Թրեյսի Քարսոն


ԱՄՆ-ը նախատեսում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանին․ Թրեյսի Քարսոն

  • 12-03-2024 10:32:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ-ը նախատեսում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին աջակցության գրասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը։
 
Նա ընդգծել է, որ այդ միջոցները, մասնավորապես, նախատեսված են Հայաստանի տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման համար։
 
Այլ մանրամասներ Քարսոնը չի փոխանցել։
 
2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատարարեց, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play