ՀՀ սահմանապահ ծառայությունը բավարար փորձ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության. Փաշինյան


ՀՀ սահմանապահ ծառայությունը բավարար փորձ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության. Փաշինյան

  • 12-03-2024 13:05:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ամբողջ ընթացքում, այդ թվում` ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ, ՀՀ-ի սահմանապահ ծառայությունը, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության, և սա է ամբողջ նամակը և բովանդակությունը»,- նշեց վարչապետը:
 
Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ-ն «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին դուրս բերելու մասին տեղյակ պահել է ՌԴ-ին պաշտոնական նամակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը